Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Չինաստանը և Իրանը կողմ են խաղաղ բանակցություններին

Չինաստանը և Իրանը կողմ են խաղաղ բանակցություններին
10.09.2013 | 13:45

Քիմիական զենքը հանձնելու միջոցով ռազմական հարվածից խուսափելու ռուսական առաջարկին կողմ են Չինաստանը և Իրանը: Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Խուն Լեյը ասել է. «Սիրիայում ու տարածաշրջանում ստեղծված լարված վիճակը հաղթահարելուն ուղղված նախաձեռնությունները և ճգնաժամի քաղաքական լուծման հնարավորությունները միջազգային հանրությունը պետք է քննարկի դրական զարգացումների հեռանկարով»:

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ